24.11.2024
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ
prev Նախորդ նորություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի սկզբին 8.7 տոկոսով աճ է արձանագրել

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին 8.7 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:


ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, մասնավորապես աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 15.3 տոկոս, շինարարության ծավալը` 5.8 տոկոս, առևտրի շրջանառությունը` 6.3 տոկոս: Մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 11.2 տոկոսով:


Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 23.1 տոկոսով ավելացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 


Հունվար-փետրվարին արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2.4 տոկոսով: Արտահանման ծավալն աճել է 8.8 տոկոսով, սակայն ներմուծումը նվազել է 0.8 տոկոսով: