24.11.2024
Դիմակներն արտադրվում են ՀՀ-ում. վարչապետի խոսնակը հորդորում է չտրվել մանիպուլյացիային
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը 16։00-ից հետո կանցնի օրենքով սահմանված գործողությունների. Մհրյան

Արտակարգ դրության ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ընթացքում մարտի 25-ին մինչև 16։00-ն ոստիկանությունը բացատրական աշխատանքներ կտանի քաղաքացիների հետ, որից հետո օրենքով սահմանված կարգով կանցնեն գործողությունների: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։


Նրա խոսքով, մինչ այդ ժամը քաղաքացիների հետ բացատրական աշխատանքների միջոցով են կարգավորելու իրավիճակը։ 


«Ոստիկանությունն իր քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում է ծառայություն և փորձում է հնարավորինս ամբողջական փակել շղթաները, որպեսզի կատարվի պարետի որոշումների պահանջները»,- ասաց նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն մարտի 25-ից ՀՀ քաղաքացիները տանից դուրս գալիս պետք է իրենց հետ ունենան տեղաշարժի ձևաթուղթ և անձը հաստատող փաստաթուղթ։


Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: Մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակվելու է մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը:


Մարտի 25-ի առավոտյան ժամը 10-ի տվյալներով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 266 դեպք, 16 քաղաքացի ապաքինվել է, մեկուսացումից դուրս է եկել 88 քաղաքացի: