23.11.2024
Հզբոլահն ու ԻՀՊԳ-ն զգալի դերակատարում ունեն Ասադին օգնելու հարցում
prev Նախորդ նորություն

Բեյրութում կորոնավիրուսից լիբանանահայ է մահացել

Լիբանանի կորոնավիրուսի ճգնաժամային շտապ օգնության մարմինը հայտնում է, որ մարտի 25-ին մահացել է Պետիկ Օղկասյանը, որը մի քանի օր առաջ Ճգնաժամային Շտաբի ցուցումով տեղափոխվել էր «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց։ Այս մասին գրում է «Գանձասարը»։ Նրա տունն անմիջապես ախտահանվել է։


Այժմ նրա անմիջական պարագարները պետք է տեղափոխվեն «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց՝ անհրաժեշտ ստուգումներ և քննության ենթարկելու համար։


«Արևելքից» տեղեկանում ենք, որ նա մահացել է Բեյրութում։ Լիբանանյան MTV Lebanon կայանը, Պետիկի մահվան լուրից մեկ ժամ անց կարճ տեղեկություն է հաղորդել, որ Պետիկ Օղկասյանը վարակված է եղել կորոնավիրուսով, որի հետևանքով մահացել է։ Նաև հաղորդվել է, որ նա տառապում էր այլ հիվանդություններով:


Կորոնավիրուսից մահացածների թիվը Լիբանանում հասել է 6-ի։