24.11.2024
Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չկա. պարետի նոր որոշումը
prev Նախորդ նորություն

Առողջապահության ոլորտն ամենաճգնաժամային վիճակում է. նախարարը խոսեց խնդիրներից

Կորոնավիրուսի հարուցած դժվարությունների պատճառով ամենաճգնաժամային վիճակում է հայտնվել առողջապահության ոլորտը․ մարտի 26-ի կառավարության նիստին՝ տնտեսության տարբեր ճյուղերին կառավարության աջակցության ծրագրերի քննարկման ժամանակ, հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Առողջապահության ոլորտը հիմա ամենաճգնաժամային վիճակում է: Տնտեսության աջակցության ծրագրերը քննարկելիս սրա մասին չպետք է մոռանանք: Խոսքը վերաբերում է թե՛ ընթացիկ ծախսերը հոգալուն, թե՛ զարգանալուն: Մեր կանխատեսումներն այնպես պետք է անենք, որ հնարավոր է՝ հիվադանոցային առկա հզորությունների կարիքը դեռ երկար ունենանք», - ասաց նա՝ հավելելով, որ պլանային վիրահատությունները և այցերը կրճատելու պատճառով ոլորտը ֆինանսական դժվարությունների առջև է կանգնելու:


«Չենք կարող թույլ տալ, որ այդ դժվարությունների պատճառով հատկապես խոշոր և խնդիր լուծող բուժհաստատությունները հայտնվեն սնանկացման վտանգի տակ», - ասաց նախարարը:


Վարչապետն ի պատասխան նշեց, որ տնտեսությանն աջակցելու ծրագրերում կա բուժհաստատությունների վերազինմանը նվիրված գլուխ․ «Այս ծրագրերից կարող են օգտվել նաև առողջապահական հիմնարկները: Որևէ սահմանափակում չկա»։


«Այսօր, աշխարհի ամենահզոր առողջապահական համակարգերն ունեցող պետությունները կանգնած են կիսակոլապսային վիճակի առաջ: Ենթադրվում է, որ կորոնավիրուսի հաղթահարորմից հետո առողջապահական համակարգերի փոփոխություններ ևս կլինեն: Սա ամենակարևոր հարցերից մեկն է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «այս առումով բյուջեի մասին օերնքում նույնպես որոշակի փոփոխություններ պետք է ունենանք ծախսերի և եկամուտների մասով»: