24.11.2024
Առևտրականները սկսել են ՀԴՄ չտրամադրե՞լ. վարչապետի հարցը ՊԵԿ նախագահին
prev Նախորդ նորություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվիրաբերեց 20 մլն դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում և կորոնավիրուսի դեմ պայքարի մասնակցություն ևս նպատակահարմար համարեց նվիրաբերել 20 միլիոն ՀՀ դրամ գումար:


«Բանկի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական միջոցներ հատկացնելով, այլ նաև իր աշխատակիցների և հաճախորդների մասին հոգալով: Վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Բանկն իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի բոլոր աշխատակիցներն ապահովվել են դիմակներով, ձեռնոցներով և հակասեպտիկ պարագաներով: Անընդմեջ իրականացվում են սանիտարահիգիենիկ միջոցառումներ և տարածքներն ախտահանվում են:


Աշխատակիցների մեծամասնությունն աշխատում է հեռահար եղանակով, հանդիպումներն ու քննարկումներն անցկացվում են առցանց հարթակներում, Գլխամասային գրասենյակի աշխատակիցների հաղորդակցությունը հարկերի միջև սահմանափակ է:


Բոլոր այս միջոցառումները նախաձեռնված են ի աջակցություն ՀՀ Առողջապահության նախարարության և երկրի բնակչության շրջանում վարակի նվազեցմանը:


Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բոլոր բժիշկներին և բուժանձնակազմին, ովքեր այս ծանր իրավիճակում աշխատում են 24/7 ռեժիմով և պայքարում են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մենք վստահ ենք, որ մեր ֆինանսական աջակցությունը կտա հավելյալ հնարավորություն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի արագ վերջնական արդյունքի հասնելու հարցում»,- ասված է հայտարարության մեջ: