19.04.2025
Չգրանցված աշխատողները պետական աջակցությունից չեն օգտվի. վարչապետ
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն Հայաստանին աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար

Եվրամիությունը Հայաստանին աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ԵՄ-ն 140 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ կտրամադրի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ առավել անմիջական կարիքներին արձագանքելու նպատակով:


Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով, Հանձնաժողովը կարձագանքի անհապաղ կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի և անձնական պարագաների այդ թվում՝ բժշկական օդափոխիչների, լաբորատոր պարագաների, հավաքածուների, դիմակների, ակնոցների, բժշկական համազգեստի և անհատական պաշտպանիչ համազգեստների մատակարարմանը։ Եվրահանձնաժողովը աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` 30 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթ տեղակայելու նպատակով և ապահովելու, որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում այդ անհրաժեշտ պարագաները համատեղ կարգով ձեռք բերվեն և արդյունավետ մատակարարվեն վեց երկրների առողջապահական համակարգերին: Աջակցություն կտրամադրվի նաև բժշկական և լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստմանը և ավելի լայն հասարակության իրազեկման միջոցառումներին:


Մանրամասներին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուրում:


 

Հայաստանը կորցրել է 175 հազար զբոսաշրջիկ և 135 մլն դոլար. զբոսաշրջության կորուստները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար