24.11.2024
Հայաստանում առաջարկում են չդիահերձել կորոնավիրուսի հետևանքով մահացածներին
prev Նախորդ նորություն

Պարոն նախարար, հետ տարեք այս օրինագիծը. Նաիրա Զոհրաբյանի խիստ քննադատությունը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից պատգամավոր Նարիա Զոհրաբյանը Ազգային ժողովում այսօր՝ մարտի 30-ին, խիստ քննադատեց կառավարության ներկայացրած օրենսդարական փոփոխությունների նոր փաթեթը, որով կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման նպատակով առաջարկվում է վերահսկել մարդկանց տեղաշարժը և հեռախոսային զանգերը:


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նման նա ևս մատնանշեց առկա իրավիճակում սոցիալ-տնտեսական խնդրիների լուծման կարևորությունը:


Զոհրաբյանը նախ դիմեց նախարար Ռուստամ Բադասյանին. «Պարոն նախարար, հետ տարեք այս օրինագիծը: Սա հետընթաց է ժողովրդավարությունից: Դուք աննպատակ ու անիմաստ գործ եք անելու»:


Այնուհետև պատգամավորը խոսեց ռեսուրսների վատնման մասին: - Այդ հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք սահմանների բոլոր մուտքերին թեստեր դնելու համար: Այդ ռեսուրսները ծախսեք չաշխատող կամ օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար», - ասաց նա:


Այնուհետև նա մի դեպք պատմեց. «Այսօր իմ հեռախոսին նակամակ է եկել: Մի տղամարդ գրում է՝ ևս մի քանի օր և ես խանութից գողություն եմ անելու: Սա ուղղակի զարհուրելի է»: «Այս խնդիրները լուծեք» - հորդորեց նա:


Նրան հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը,որի կարծիքով հեռախոսազանգերի ֆիքսումն ու մարդկանց տեղորոշումը վարակակիր անձի կոնտակտավորներին պարզելու համար փոխլրացնող գործիքներ են:


«Եթե միայն տեղորոշումը լինի, որը հնարավոր է իրականացնել 100-150 մետր շառավղով, ապա շատ մեծ թվով մարդիկ կարող են հայտնվել դիտարկման դաշտում: Իմ ընկալմամբ՝ հեռախոսազանգերի ֆիքսումը ներդրվել է, քանի որ այդ օրերի ընթացքում, եթե մեկը զանգել է վարակակիր մարդուն և եղել է նրա տեղորոշման վայրից ոչ հեռու, մեծ է հավանականությունը, որ նրանք շփված լինեն», - ասաց նա:


Ռուբեն Ռուբինյանը հարց բարձրացրեց՝ արդյոք սա ամբողջովին լուծում է խնդիրը և պատասխանեց. «Միանշանակ, ոչ: Կան այլ ծրարգրեր, որոնցով մարդիկ շփվում են: Բայց արդյոք, եթե մի միջոցառում 100 տոկոսով չի լուծում խնդիրը, պետք է համարվի վատ միջոցառում՝ չեմ կարծում: Մենք գործ ունենք համաճարակի հետ և չկա 100-տոկոսանոց արդյունավետությամբ միջոցառում»։