Հնարավոր է սենսացիոն բան ասեմ, բայց ես ընդհանրապես մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների ենթարկվի, և դա կարող է այլևս չլինել Երեւանի գլխավոր ճարտարապետ: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ըստ Facebook-ի իր էջում տեղադրված տեսանյութի: «Դա կարող է մի մարմին լինի, մի խորհուրդ լինի: Մենք հենց հիմա դրա շուրջ աշխատանքներ ենք տանում»,-ասել է Մարությանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք ինքն ունի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար իր նախընտրելի թեկնածուն: VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից։