Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը կքննի 2021 թվականի մարտի 23-ին։ Գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը: Գործի դատաքննությունը կմեկնարկի ժամը 11։00-ին։