11.09.2026
Ազգ-բանակը ճիշտ հայեցակարգ է Հայաստանի համար. Գևորգ Պողոսյան
prev Նախորդ նորություն

ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգը աղավաղվել է Ձեր լուռ անգործությամբ. Ղարամյանը` նախագահին

Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարի տեղի ունեցած Արցախյան պատերազմից հնարավոր էր խուսափել: Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել, եթե դուք վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետության և որոշ դեպքերում էլ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին Ձեր «նպաստը» չբերեիք անվտանգության համակարգերի և ԶՈւ քանդմանն ու թուլացմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

"Կհարցնեք, թե ո՞րն է Ձեր մասնակցությունը, կպատասխանեմ՝ որպես «դակող-ստորագրողի»՝ Ձեզ տրված առաջադրնքը գերազանցաբար կատարելը՝ առանց Ձեր կողմից անընդհատ արծարծվող Հայաստանի շահը գիտակցելու և/կամ քննարկելու, օրինակները բազմաթիվ են և ակնհայտ…


Ըստ էության՝ ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգը աղավաղվել է Ձեր լուռ անգործության հայացքի ներքո: Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր ունեցել են լիազորություններ և պատասխանատվություն, թե մինչև պատերազմը, թե պատերազմի ժամանակ և թե հիմա՝ թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն",- գրել է նա:


 

Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ