Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ իր կանոնադրության համաձայն՝ Արցախի պահպանողական կուսակցությունը կկայացնի որոշում 2020 թվականի համապետական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը:«Կհրապարակվի կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններին առաջադրվող պատգամավորության թեկնածուների ցուցակը, ինչպես նաեւ կհանրայնացնի նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի իր որոշումը:Մենք միշտ բաց ենք հանրության կարծիքը դիտարկելու համար՝ հատկապես նախագահական ընտրությունների ձեւաչափի շուրջ»,- գրել է Բաբայանը Facebook-ի իր էջում: