25.11.2024
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի թշնամիներն են ու դա անվիճելի է. ԲՀԿ
prev Նախորդ նորություն

Անընդունելի է բանակցել Ալիևի հանցավոր ռեժիմի հետ համագործակցության շուրջ. ԼՀԿ

Եթե հակառակորդը սխալներ է թույլ տալիս, պետք է նրան թույլ տալ գործել նույն ոգով, բայց հետո այդ սխալներն օգտագործել իր դեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, խորհրդարանում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։


Նրա խոսքով, ներկայումս չափազանց կարեւոր է, որպեսզի հայկական կողմը կարողանա ճիշտ կազմակերպել իր գործողությունները եւ ձեւավորել իր դիրքորոշումը, որպեսզի հետագայում հնարավոր լինի ճիշտ ժամանակին օգտագործել առկա հաղթաթղթերը դրված խնդիրների լուծման համար:


«Այն փաստը, որ Ադրբեջանի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական հանցագործներ են, մարդկության դեմ հանցագործություններ և ագրեսիա սկսած, ակնհայտ է։ Անվիճելի է նաև ռասիստական քաղաքականություն վարելու և ռասայական խտրականության բոլոր դրսևորումների վերացման մասին կոնվենցիայի խախտման փաստը։ Ուստի իրավական գործընթացների սկիզբը գերակա պահանջ է», - հայտարարեց Սիմոնյանը՝ խոստանալով, որ Ադրբեջանի ղեկավարը սեփական մաշկի վրա կզգա իր կատարած հանցագործությունների հետեւանքները։


Նա նաեւ ընդգծել է, որ պետք չէր սպասել այսպես կոչված «ռազմավարի այգու» բացմանը՝ հասկանալու համար, որ անընդունելի է բանակցություններ վարել տնտեսական համագործակցության եւ Ալիեւի հանցավոր ռեժիմի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու շուրջ: «Պետք է հասկանալ, թե ինչ լեզվով խոսել հանցագործների հետ», - ասել է Սիմոնյանը: