Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասին, որոնք տեղակայվել են Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար: «Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում, տարածաշրջանի փոփոխություններին հակառակ, մեր ուժերը շարունակում են ԴԱԻՇ-ի դեմ գործողությունը:Ռեկորդային կարճ ժամանակում մենք Արաբական թերակղզում և Պարսից ծոցում տեղաբաշխել ենք «Յագուար» հատուկ ստորաբաժանումները»,- գրել է Մակրոնը Twitter-ում: