23.11.2024
Պատերազմի մասնակից վարձկան-ահաբեկիչ 2 արաբների քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին՝ փորձելով պարզել, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար:


Նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետեւանքով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաեւ՝ կապված Իրանից եւ Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ:


Փոխնախարարը վստահեցրեց, որ սկսած այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ ԻԻՀ-ից ներմուծումների առնչությամբ նշեց, որ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի եւ գտնվի շահեկան վիճակում:


«Խնդիրն այն է, որ, ապրանքի գինը թանկացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին»,-ասաց Սիմոնյանը: