8.07.2025
Երեւանի պոլիկլինիկաների կողմից հսկվող 1187 պացիենտի մոտ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացք է
11.06.2020
Երեւանի պոլիկլինիկաների կողմից հսկվող 1187 պացիենտի մոտ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացք է

Երեւանի պոլիկլինիկաների կողմից հսկվող 1187 պացիենտի մոտ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացք է, 92-ին հոսպիտալացրել են: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, 2020 թվականի հունիսի 10-ին, . Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: . Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում: . Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի: . Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով: Միաժամանակ՝ քաղաքապետարանի առողջապահակն վարչությունից կրկին անգամ խնդրում և հորդորում են գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն: