«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, պաշտոնապես հաստատել է Ucom հայկական ընկերության հետ տարվող բանակցությունների մասին, որոնք վերաբերում են Beeline–ի վաճառքին։ Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Beeline–ը Հայաստանում դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), որպեսզի համաձայնություն ստանա իր բաժնեմասը վաճառելու Ucom ընկերությանը։ «Այդ քննարկումները կարող են կամ ավարտվել վաճառքով, կամ ոչ։ Նորմատիվ պահանջների համաձայն, VEON–ը տրամադրելու է թարմացված տեղեկատվություն դրա առկայության դեպքում», – ասված է հաղորդագրության մեջ: