28.03.2024
Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են շրջափակած պահել ՊՆ շենքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները, գրանցել ռուսական «Սպուտնիկ V»-ն. Զոհրաբյան

Ես չեմ հավատում, թե Նիկոլը չգիտեր, որ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Գիտեր։ Բայց ՌԴ նախագահին ասաց՝ գրանցված է։ Առողջապահության նախարարը անլուրջ «կռուտիտ» է անում, երբ իրավիճակը փրկելու համար ասում է՝ գրանցված չէ, բայց թույլատրված է։ Սա իրավական նոնսենս է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

"Մեզ պարտադրված Astra Zeneca պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ եւս թրոմբոզ է առաջացնում եւ արդեն տասնյակ մահերի պատճառ է դարձել։

Եվրոպական 11 երկրներ մեկը մյուսի հետեւից հրաժարվել են Astra Zeneca-ից, ու դեռ պիտի հասկանալ, ով եւ ինչու մեր վզին փաթաթեց կասկածելի պատվաստանյութն ու թույլ չի տալիս գրանցել ռուսականը։

Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները, գրանցել ռուսական «Սպուտնիկ V»-ն եւ սկսել մասսայական պատվաստումներ, քանզի ռուսական պատվաստանյութի հետ կապված ռիսկերը նվազագույնն են։

Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութի առաջին փորձարկողներից մեկը։

Իսկ Astra Zeneca-ի լոբբիստներին առաջարկում եմ ուղիղ եթերով այդ պատվաստանյութով պատվաստվել անձանբ՝ իրենց ընտանիքների հետ միասին։

Ի դեպ, Astra Zeneca-ի անունը փոխել են եւ հիմա համաշխարհային շուկայում այն վաճառվում է նաեւ «Վաքսերվիա» անվամբ, ինչը չի փոխում դրա վնասակարությունը",- գրել է պատգամավորը։


 


 

ԱՄՆ համար լուծումը Արցախի ամբողջական հայաթափումն ու այն Ադրբեջանին հանձնելն է. քաղաքագետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար