Իրանցի ցուցարարները զգում են իրանական ռեժիմի մոտալուտ անկումը՝դա ուղղակի ժամանակի հարց է: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Ռեզա Փեհլևին՝Իրանի տապալված շահի որդին: Նա կոչ է արել արևմտյան երկրներին աջակցել Իրանի ցուցարարներին: Ըստ նրա, Իրանում երբեք ազատ ընտրություններ տեղի չեն ունեցել: Նա կոչ է արել Արևմուտքին առավելագույն տնտեսական ճնշումներ գործադրել Իրանի վրա: