23.11.2024
Վահրամ Դումանյանը և ՌԴ ԳԲԿ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն իրավիճակը չի փոփոխվել

Ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:


ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:


ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: