23.11.2024
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրենը կհեռանա պաշտոնից

Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կհեռանա պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքից։


Լարիսա Մինասյանն արդեն 21 տարի ղեկավարում է Սորոսի հիմնադրամը Հայաստանում։ Աշխատանքից ազատման պատճառները հայտնի չեն:


Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտոնւմ են, որ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհուրդը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի աշխատակազմի հետ և վերահսկելու է նոր գործադիր տնօրենի ընտրությունն առաջիկա ամիսներին:


«Տնօրենների խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցել Հիմնադրամի աշխատակազմի և նոր ղեկավարության հետ անցումային այս շրջանում», – ասել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Քյուրումյանը: