23.11.2024
ՎԶԵԲ՝ 2020թ. ներդրումային պորտֆելը Հայաստանում եղել է ամենամեծը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


"Խոր վշտով տեղեկացա մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին:


Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում:


Պարոն Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը:


Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, ում գործունեությոնը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:


Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Հովնանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի:


Հանգչիր խաղաղությամբ, մեծանուն բարերար", - ասված է հաղորդագրության մեջ: