ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը գործուղվում է ԱՄՆ (Կանզաս նահանգ): Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եսայանը ԱՄՆ-ում կգտնվի հունվարի 25-ից մինչև փետրվարի 9-ը՝ իրավապահների վերապատրաստման ակադեմիայի (KLETC) ուսումնական ծրագրերին և Կանզաս նահանգի ոստիկանության բաժինների աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Որոշումից տեղեկանում ենք նաև, որ Տիգրան Եսայանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: