Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 188 նոր դեպք, 566 առողջացում, 4 մահ: Բացասական թեստերի քանակը 1978 է: Դրական է թեստավորումների 8,6 տոկոսը: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 44649Առողջացածներ - 39823Փաստացի բուժվողներ -3656Ընդհանուր թեստեր - 215810Մահվան ելքեր - 895Մահվան ելքեր այլ պատճառով –275 Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 70 (տղամարդ), 83 (տղամարդ) և 84 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 275 է: Իրավիճակն Արցախում ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Վարակակիրներից 1-ը` նոր օջախ է, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, իսկ մյուսը` Ստեփանակերտ քաղաքից է ում մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 304 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 222 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11661 փորձանմուշի հետազոտություն: