3.10.2024
Մենք խոսելու բան ունենք. Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
prev Նախորդ նորություն

Հայ գերիների հարցով Հայաստանի ու ՌԴ-ի ղեկավարների միջև տարընթերցումներ չկան. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը լուծելու առումով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև տարընթերցումներ չկան: Այդ մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել է  Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում:


«Ցանկանում եմ ընդգծել Ձեր ներդրումը մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, հատկապես պատերազմից հետո: Ցանկանում եմ ընդգծել, որ այս կոնտեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ այս պահը լուծված չէ: Խոսքը ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցի մասին է:


Ինչպես մենք ոչ մեկ անգամ քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող այլ անձինք պետք է վերադառնան հայրենիք: Ցավոք, մենք դեռևս պահվող անձինք ունենք Ադրբեջանում: Ես շատ ուրախ եմ, որ այս հարցը լուծելու հարցում մենք տարընթերցումներ չունենք»,- ասաց Փաշինյանը:


 


 


 

Կենցաղային վեճ ու դանակահարություն Վանաձորում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում