24.05.2025
Հայ գերիների հարցով Հայաստանի ու ՌԴ-ի ղեկավարների միջև տարընթերցումներ չկան. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Կենցաղային վեճ ու դանակահարություն Վանաձորում

Ապրիլի 3-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել 38-ամյա մի տղամարդ։ Նրան դանակահարել էին:


Ոստիկանությունից հայտնում են, որ հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց պարզվեց կասկածյալի ինքնությունը:


Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Գրիգոր Լուսավորչի փողոցի 58-ամյա մի բնակիչ:


Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացավ ոստիկանության Տարոնի բաժին:


Նա տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել դանակը։


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


Հանգամանքները պարզվում են։


Քննությունը շարունակվում է։

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան