4.04.2026
Ղարաբաղյան հիմնախնդրինց մինչև հայ-ռուսական միասնական զորախումբ. Փաշինյանի խոսքը
prev Նախորդ նորություն

Արցախում կհիմնվի անտառային տնկարանային տնտեսություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում։


Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։


Հանդիպման ընթացքում նախարար Հայկ Խանումյանի և Արցախի գործընկերների հետ քննարկվել են միջգերատեսչական համագործակցության շրջանակի ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր։


Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղիներին, կենսագործունեության լիարժեք վերականգնմանը և շրջակա միջավայրի կառավարման համակարգի անխափան աշխատանքին վերաբերող հարցերի:


«Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործուն աջակցությամբ Արցախում կհիմնվի 1 հա տնկարանային տնտեսություն, ինչպես նաև՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին կնվիրաբերվի 100.000 տնկի՝ շուրջ 30 հա անտառտնկման և անտառվերականգնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Քննարկվել է գերատեսչության տեխնիկական հզորությունների օգտագործման միջոցով Արցախի Հանրապետության անտառների մոնիթորինգի հնարավոր կազմակերպումը։


ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից նաև հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև ջրային ոլորտի և ջրային ռեսուրսների կենսական կարևորության խնդրին։


Առկա խնդիրների կարգավորման նպատակով մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։


«Հանդիպմանը մասնակցում էին նախարարի խորհրդական Հ․ Մարտիրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վ․ Սաֆարյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ներսեսյանը, անտառների կայուն կառավարման և անտառաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետ Վ․ Ահարոնյանը և «Ջրամատակարարում» ՓԲԸ-ի տնօրեն Գ․ Հայրապետյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բանակի բարեփոխումը եղել է Պուտինի հետ քննարկման կարևորագույն հարցերից մեկը. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար