3.04.2026
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումն ամենաարդիական խնդիրն է. Պուտին
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հիմնախնդրինց մինչև հայ-ռուսական միասնական զորախումբ. Փաշինյանի խոսքը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր գործոն է դառնում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոկսվայում այսօր՝ ապրիլի 7-ին, ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Փաշինյանի խոսքը և Պուտինի պատասխանը հրապարակում ենք ստորև.


«Նիկոլ Փաշինյան - Այս համատեքստում հույս ունեմ Ձեզ հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում, նրա շուրջ, Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության համակարգի կառուցման վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական միասնական զորախմբի և հակաօդային միասնական համակարգի գործունեության հետ կապված որոշ ասպեկտներ:


Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Ձեր անձնական ավանդը մեր տարածաշրջանում կայունության ապահովման գործում, հատկապես պատերազմից հետո, Ադրբեջանի նախագահի և Ձեր հետ մեր համատեղ հայտարարությունը ստորագրելուց հետո:


Նաև ցանկանում եմ ընդգծել, որ այս համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ օրս չի կարգավորվել. դա ռազմագերների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն է: Ինչպես բազմիցս քննարկել ենք, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության` բոլոր պատանդները, ռազմագերիները և պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, բայց ցավոք մինչ օրս Ադրբեջանում մենք ունենք պահվող անձինք: Ուրախ եմ, որ այս հարցի լուծման թեմայով մենք չունենք որևէ տարակարծություն:


Շատ կարևոր է նաև մեր տեսանկյունից քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը, քանի որ ցավոք խնդիրը լուծված չէ և մենք պետք է այս հարցով նույնպես խոսենք, քննարկենք` ապագայի ինչպիսի տեսլական ունենք:


Եվ իհարկե Դուք արդեն ասացիք, որ տնտեսական համագործակցության հարցերը նույնպես շատ կարևոր են մեզ համար և հույս ունեմ, որ այսօր կքննարկենք ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր: Այս առումով այսօր ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային կայանի կառուցման հնարավորությունները:


Մենք շատ սերտ համագործակցել և համագործակցում ենք կորոնավիրուսի պանդեմիայի հակազդման գործում: Փաստացի, վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը:


Իհարկե, մենք ունենք հարցերի լայն շրջանակ, հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր կունենանք շատ արդյունավետ բանակցություններ:


Վլադիմիր Պուտին- Իհարկե, այդ բոլոր հարցերի մասին մանրամասն կխոսենք, կանդրադառնանք բոլոր թեմաներին, որոնք Դուք համարում եք անհրաժեշտ քննարկման համար, այդ թվում` պատվաստանյութը: Գրանցումը Հայաստանում արդեն ավարտվե՞լ է:


Նիկոլ Փաշինյան - Վաղն արդեն այն կներկրվի Հայաստան, ճիշտ է` դեռևս 15 հազար դեղաքանակ, սակայն մենք ավելի քանի մեկ միլիոնի կարիք ունենք: Ես հասկանում եմ, որ այսօր Ռուսաստանում ևս կա մեծ կարիք:


Վլադիմիր Պուտին - Մեզ մոտ արտադրությունն ավելանում է և խոսքը վերաբերում է բավականին մեծ խմբաքանակի մասին: Կարծում եմ կլուծենք այդ խնդիրը:


Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ:


Վլադիմիր Պուտին - Ոչ ի վնաս Ռուսաստանի քաղաքացիների: Արտադրության ծավալը համապատասխանում է երկրի ներքին կարիքներին, ոչ բոլորն են միանգամից ցանկանում պատվաստվել, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում պատվաստում անցնել: Սակայն նկատեմ, որ միաժամանակ արտադրութան ծավալներն ավելացել են»:


 


 

Արցախում կհիմնվի անտառային տնկարանային տնտեսություն
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար