7.07.2025
Նոր հենակետ, հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է. ՊՆ խոսնակ (լուսանկար)
05.06.2020
Նոր հենակետ, հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է. ՊՆ խոսնակ (լուսանկար)

Հյուսիսարեւելյան սահմանագոտու նոր հենակետն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀH ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` հրապարակելով լուսանկար: Նա, մասնավորապես, նշել է. «Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետեւանքով ցավալի կորուստներ ունեցանք: Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է: Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաեւ կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլեւս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»: