Ավելի լուրջ հարցեր կան. Արցախի նախագահը՝ Վանեցյանի հետ չհանդիպելու մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի հանդիպել օրերս Արցախ մեկնած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ և արդյոք այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է եղել:
«Արթուր Վանեցյանի հետ հանդիպել-չհանդիպելու հարցը ՀՀ վարչապետի հետ չի քննարկվել, որովհետև շատ ավելի կարևոր հարցերի շուրջ ենք մենք քննարկում ունենում՝ բանակի, սպառազինության մասին։ Ներքաղաքական թեմաներ մենք երբևէ չենք քննարկել։ Իհարկե, կարող է մեկ-մեկ միմյանց հարցնենք՝ ինչ կա չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պիտի խոսենք», -ասաց Արցախի նախագահը ու հավելեց՝ այդպես ենք որոշել ու չենք հանդիպել:
Արայիկ Հարությունը նշեց, որ հանդիպումներ ունենում է այն ուժերի հետ, որոնք ներկայացված են Ազգային ժողովում, իսկ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները կազմակերպվում են քննարկումներից հետո։