24.11.2024
Արցախում մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն
prev Նախորդ նորություն

Կարմիր խաչը մինչ այժմ չի այցելել Ադրբեջան գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին. ԱԳՆ

Կարմիր խաչը մինչ այժմ չի այցելել Ադրբեջան գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ սեպտեմբերի 2-ին հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Նրա խոսքով, աշխատանքներ են իրակացվում Բաքվի կարմիր խաչի գրասենյակի հետ այցելություն կազմակերպելու նպատակով:


VERELQ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Առաջին իսկ օրվանից փորձում է մոլորված Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսանտ:


Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա տեղի ունեցել. «Պետք է դեռ պարզենք՝ արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք: Այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է», - նշել է նա: