24.11.2024
Կարմիր խաչը մինչ այժմ չի այցելել Ադրբեջան գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի նոր օջախ. Արցախի Նոր Շեն համայնքի ելումուտը սահմանափակվել է

2020թ.սեպտեմբերի 2-ին, ԱՀ պարետ,տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի ստորագրած նոր որոշման համաձայն, Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ։


Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։


VERELQ-ը հայտնել էր, որ Արցախում սեպտեմբերի 2-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք:


Վարակակիրներից 5-ը՝ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում։


Առայսօր, Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:


Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10897 փորձանմուշի հետազոտություն: