24.11.2024
Կորոնավիրուսի նոր օջախ. Արցախի Նոր Շեն համայնքի ելումուտը սահմանափակվել է
prev Նախորդ նորություն

Ալիևը հանդիպել է Հունաստանի դեսպանին և հայտարարել Թուրքիային աջակցելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նախօրեին իր հավատարմագրերն է հանձնել Բաքվում Հունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսը, հաղորդում է Trend-ը:


«Երրորդ հարցը, որին ես ուզում եմ անդրադառնալ, կապված է այն սրացման հետ, որը վերջերս տեղի ունեցավ Թուրքիայի և Հունաստանի միջև Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։ Կարող եմ ձեզ ասել, և դա գաղտնիք չէ, որ Թուրքիան մեզ համար ոչ միայն բարեկամ ու գործընկեր է, այլև եղբայրական երկիր։ Մենք առանց տատանվելու աջակցում ենք և բոլոր դեպքերում աջակցելու ենք Թուրքիային։ Նույնպիսի աջակցություն մենք տեսնում ենք մեր թուրք եղբայրներից։ Նրանք աջակցում են Ադրբեջանին բոլոր հարցերում, եւ մենք աջակցում ենք նրանց բոլոր հարցերում, այդ թվում ՝ Միջերկրական ծովի արեւելյան մասում հետախուզության հետ կապված…


Ես ուզում եմ, որ դուք իմանաք մեր դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումն իմ ցուցումով արդեն պաշտոնապես հրապարակվել է Ադրբեջանի կառավարության կողմից։ Կարող եմ ձեզ ևս մեկ անգամ ասել, որ Թուրքիան ոչ միայն բարեկամ, այլև եղբայրական երկիր է մեզ համար, և թուրքերը մեր եղբայրներն են։ Այնպես որ, բոլոր հարցերում մենք նրանց կողքին կլինենք», - հայտարարել է Ալիեւը Հունաստանի դեսպանին։


«Ուզում եմ գոնե մեկ դրական հարց գտնել, որը կարելի է շոշափել, բայց, ցավոք, չեմ կարող։ Հուսով ենք, որ, հնարավոր է, Հունաստանի համեմատաբար վերջերս իշխանության եկած նոր կառավարությունը վերանայի Ադրբեջանի նկատմամբ նախկին կառավարության քաղաքականությունը ... Մենք կարող ենք վերականգնել շփումները, քննարկել դրական դինամիկա ստեղծող հարցեր: Բայց, իհարկե, դա կախված կլինի Հունաստանի կառավարության քաղաքականությունից եւ դիրքորոշումից», - հավելել է Ալիեւը։