24.11.2024
Հայաստանում ռազմագերիներ չկան. ԱԳՆ պատասխանը՝ «բոլորը բոլորի դիմաց» Բաքվի պահանջին
prev Նախորդ նորություն

Քաղաքացիական բնակավայրերի հրետակոծման թիրախը վնաս հասցնելու մտադրությունն էր. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d’Arménie» պարբերականին, որում անդրադարձել է հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծություններին և գնդակոծություններին:


Արման Թաթոյանը նաև ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքները, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունը, մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները և այլն:


Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե ի՞նչ վնաս են կրել Տավուշի խաղաղ բնակիչներն ադրբեջանական զինված ուժերի ռազմական գործողությունների ժամանակ, Արման Թաթոյանը նշել է, որ փաստահավաք աշխատանքները փաստում են, որ քաղաքացիական բնակավայրերի հրետակոծումը եղել է թիրախավորված վնաս հասցնելու մտադրությամբ:


«Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է հստակ տարանջատում քաղաքացիական բնակավայրերի և ռազմական հաստատությունների միջև: Քաղաքացիական բնակավայրերը պետք է պաշտպանված լինեն: Երեխաները, տարեցները, կանայք ենթակա են հատուկ պաշտպանության:


Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական քաղաքներն ու գյուղերը հրետակոծվել են առավելապես առավոտյան և ցերեկային ժամերին: Կիրառվել են հրետանային արկեր դպրոցների և մանկապարտեզների, բժշկական դիմակ արտադրող ձեռնարկության ուղղությամբ»,- ասել է նա: