24.11.2024
ՀՅԴ-ն համաներում է հայտարարում բոլոր նախկին դաշնակցականների նկատմամբ
prev Նախորդ նորություն

Հայաստանում ռազմագերիներ չկան. ԱԳՆ պատասխանը՝ «բոլորը բոլորի դիմաց» Բաքվի պահանջին

Հայաստանում ռազմագերիներ չկան: Հետևապես «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հնարավորություն չի դիտարկվում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Նա նշեց, որ Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են հնչեցնում չհաստատված հանգամանքներում իրենց կողմում հայտնված անձանց հասցեին, որոնք որևէ հանցանք չեն գործել: Մինչդեռ Հայաստանը նման քաղաքականություն չի վարում. այդպես, միայն այս տարի Հայաստանի իրավասության տակ է հայտնվել Ադրբեջանի 2 քաղաքացի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում և նրանք ռազմագերիների չեն վերածում: Հայաստանը, շեշտեց ԱԳՆ խոսնակը, հարգում է նրանց իրավունքը:

«Ադրբեջանը փորձում է հետ վերադարձնել 2 քաղաքացիների՝ անչափահաս Սմբատ Ցականյանի մարդասպաններին: Անչափահասի սպանությունը ծանր հանցանք է ցանկացած հասարակությունում: Կարծում եմ՝ պատասխանն առավել քան հստակ է»,- հավելեց Նաղդալյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարդասպանները պատիժ են կրում Արցախում:


Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Երևանի հետ փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: