6.11.2024
Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ՃՏՊ-ից զոհվել է շուրջ 3500 քաղաքացի. պատգամավոր
13.01.2020
Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ՃՏՊ-ից զոհվել է շուրջ 3500 քաղաքացի. պատգամավոր

ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում վերջին 10 տարիների ընթացքում զոհվել են 3446, վիրավորվել 48106 մարդ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է նաև վիճակագրություն՝ զոհերի և վիրավորների քանակը ըստ տարիների. 2009 թվական՝ 325 զոհ, 2753 վիրավոր2010 թվական՝ 294 զոհ, 2670 վիրավոր2011 թվական՝ 327 զոհ, 3354 վիրավոր2012 թվական՝ 311 զոհ, 3739 վիրավոր2013 թվական՝ 316 զոհ, 3994 վիրավոր2014 թվական՝ 297 զոհ, 4479 վիրավոր2015 թվական՝ 346 զոհ, 4738 վիրավոր2016 թվական՝ 267 զոհ, 4451 վիրավոր2017 թվական՝ 279 զոհ, 5179 վիրավոր2018 թվական՝ 343 զոհ, 5950 վիրավոր2019 թվական՝ 341 զոհ, 6799 վիրավոր Պատգամավորը հույս է հայտնել, որ բալային համակարգի ներդրմամբ 2020 թվականին զոհերի և վիրավորների թվի էական կրճատում կլինի. «Իսկ չունենալու դեպքում կձեռնարկենք ավելի խիստ միջոցներ»,- հավելել է նա։