Կառավարությունը հաստատեց ներդրումային միջավայրը բարելավող օրինագիծը. նախարար
Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը: Այդ մասին հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Կառավարության այսօրվա նիստին նա, ներկայացնելով օրենսդրական փոփոխությունները, նշել է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայում համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։
«Այդ խնդիրը լուծելու ոլորտի գրավչությունը տարատեսակ ներդրողների տեսանկյունից բարձրացնելու նպատակով նախագծով առաջարկում ենք․
☑Թույլատրել տարբեր դասերի հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկումը։
☑Ազատականացնել խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները։
☑Ազատականացնել ընկերության կառավարման մարմինների իրավասությունները։
☑Թույլատրել կանոնադրական կապիտալը վճարել ընկերության գրանցումից հետո` որոշակի ժամկետների և կարգերի պահպանմամբ և այլն։
- Այս փոխությունները բխում են նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության, ինչպես նաև կապիտալ շուկայի բարեփոխումների ծրագրերից:
- Նախագծերը համարվեցին անհետաձգելի և Ազգային ժողովում դրանց քննարկումը կկազմակերպվի հարցի քննարկման հատուկ ընթացակարգով:
- Նախագիծը մշակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Adwise բիզնես և իրավաբանական խորհրդատվական ընկերության հետ համատեղ՝ համագործակցելով նաև Էկոնոմիկայի նախարարության և Կապիտալի շուկայի զարգացման աշխատանքները համակարգող խմբի անդամների հետ»։