11.07.2025
«Սպուտնիկ-V»-ն ՀՀ-ում արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն ունի. նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանի կառավարությունը կավելացնի գիտական մշակումների ֆինանսավորումը

Հայաստանում գիտական մշակումների բյուջեն 13,1-ից կավելացնի մինչեւ 15,9 մլրդ դրամ։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ ապրիլի 8-ին կայացած նիստում։


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ փոփոխության համար հիմք են ծառայել գիտության ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ հանձնարարականները:


Լրացուցիչ միջոցները կուղղվեն նոր սարքավորումների ձեռքբերմանը, գիտական ինստիտուտների եւ բուհերի լաբորատորիաների համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովմանը, ինչպես նաեւ գիտական մշակումների ֆինանսավորմանը:


Այսպես, հիմնարար դրամաշնորհային մշակումների թիվը, որոնք ընտրվում են մրցութային հիմունքներով, կավելանա 50-ով, ինչպես նաեւ կիրառական մշակումների համար, մասնավորապես, միջոցները պլանավորվում է ուղղել 10 նոր պաշտպանական եւ քաղաքացիական մշակումների:

Կառավարությունը հաստատեց ներդրումային միջավայրը բարելավող օրինագիծը. նախարար
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ