24.11.2024
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 10-12 աստիճանով
prev Նախորդ նորություն

«Սպուտնիկ-V»-ն ՀՀ-ում արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն ունի. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Սպուտնիկ-V» պատվաստանյութը Հայաստանում ոչ թե գրանցում է ստացել, այլ արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն:


«Այս պահին պատվաստանյութերի գրանցվում չի իրականացվում, բայց «Սպուտնիկ-V» պատվաստանյութին արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն տրված է», - ասաց նա՝ պարազաբանելով ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումն առ այն, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է:


Ապրիլի 7-ին Պուտին-Փաշինյան հանդիպմանը Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։


Նախարարը ևս մեկ անգամ նշեց, որ այս պահին պատվաստանյութերի գրանցվում չի իրականացվում, այլ տրվում է օգտագործման թույլտվություն։ «Հարցը հենց դրան է վերաբերում։ Այսինքն, մենք ունենք Սպուտնիկ-V-ն օգտագործելու բոլոր իրավական հիմքերը։ COVID-19-ի բոլոր պատվաստանյութերն այս պահին օգտագործվում են emergency use տարբերակով, արտակարգ իրավիճակների հետ պայմանավորված այդպիսի տերմին կա», - ասաց նա։


Ուստի Հայաստանը, նշեց նա, տվել է արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվությունը։


Նախարարը նաև հայտնեց, որ «Սպուտնիկ-V»-ի 2 դեղաչափի համար Հայաստանը 19 դոլար է վճարվել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը ձեռք է բերել 15 հազար դեղաչափ։


Այսօր արդեն հայտնի դարձավ, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակը Հայաստան է առաքվել: