Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Հայցի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի՝ ս․թ․ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտություններն են։
Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել նախագահի անմեղության կանխավարկածը։
Խախտումների համար պահանջվող փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է 4 մլն դրամ։
VERELQ-ը հիշեցնում է, որ Փաշինյանը հայտարարել է, թե մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, այն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար:
«Մարտի 1-ի գործն, իմ գնահատմամբ, բացահայտված է: Սպանություն կատարողները մինչ օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով», - ասել էր Փաշինյանը։