24.11.2024
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Նախագահը ռեկտորների հետ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» փաթեթը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք պետական բուհերի ռեկտորների հետ:


Հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը:


Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Բուհերի ռեկտորներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ: