11.07.2025
Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից ՄԻՊ-ի բյուջեն կրճատող աղմկահարույց օրինագիծը
prev Նախորդ նորություն

Դատարանը վերադարձել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ Հայկ Չոբանյանի հայցադիմումը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:


Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:


Հայկ Չոբանյանը հայց էր ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում 1 ՀՀ դրամի վճարում իրականացնելու պահանջի մասին:

Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են շրջափակած պահել ՊՆ շենքը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ