23.11.2024
Արցախի տեղահանված քաղաքացիներին բնակեցնելու գործընթացը ժամանակավորապես դադարեցված է
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից ՄԻՊ-ի բյուջեն կրճատող աղմկահարույց օրինագիծը

Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:


«Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»,- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել օրենքի նախագծին, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։