23.11.2024
Լարսը բաց է, բայց Հայաստանում կան փակ ճանապարհներ
prev Նախորդ նորություն

Ինչպես անձնական տվյալները և հեղինակային իրավունքը պաշտպանել համացանցում. ասում է մասնագետը

Համացանցային իրականության մեջ շատերը ցանկանում են տրամադրել իրենց մասին տեղեկություն, տեղադրել նկարներ ու վիդեոներ, բայց բոլորի մոտ միշտ անձնական տվյալները ապահով պահելու, ինչպես նաև էջը չկորցնելու ու վերականգնելու անհանգստության կա: SMM մասնագետ, վեբ ու գրաֆիկ դիզայներ Արմեն Ասրյանը պատմել է, թե ինչո՞ւ է հարկավոր ըստ պատշաճի կարդալ ու ծանոթանալ Youtube, Instagram, Tik-Tok, Facebook և այլ հարթակների առաջարկած տեղեկությունը, լրացնել հավուր պատշաճի հետադարձ կապի համար տվյալները և շատ այլ մանրամասներ:

«Ցանկացած սոցիալական հարթակում գրանցվելիս՝ հարկավոր է լրացնել անվտանգության համար պահանջվող քայլերը՝ հեռախոսահամար, մեյլի տվյալներ, քանի որ ցանկացած խնդրի դեպքում այդ կապի միջոցներն են դիտարկվում որպես էջի վերականգնման տարբերակ: Բացի այդ, գոյություն ունի մուտքի կրկնակի հաստատման մեխանիզմը (2 Step verification), որի դեպքում օգտատերն ամեն անգամ ստանում է մուտք գործելու կոդ, ու սա անվտանգության ապահովման գլխավոր պայմաններից է: Սոցիալական հարթակում էջ բացելիս՝ հարկավոր է այս պայմանները պահել, որ հետագա խնդիրներից հնարավոր լինի խուսափել»,-ասում է Արմեն Ասրյանը:

Խոսելով անձնական տվյալների գողացման ու խաբեության մասին՝ մասնագետը նշում է.

«Ամենատարածված տարբերակներից է Fishing-ը, երբ կայքի անունից հղում են ստանում մեյլով կամ մեսենջերով, որտեղ պահանջում են նորից լրացնել անձնական տվյալները, գրել գաղտնաբառը, փոխել գաղտնաբառ և այլն: Այս հաղորդագրություններում պահանջվում են մուտք գործելու անձնական տվյալներ, որոնք իբրև հենց այդ սոց.հարթակի համար է: Այս դեպքում օգտատերը շատ ուշադիր պետք է նայի, թե ինչ դոմեյնից է եկել հաղորդագրությունը: Պետք է ուշադիր նայի, թե ինչ հղում ունի եկած ծանուցումը: Օրինակ՝ [email protected], չի կարող այսպիսի հղմամբ լինել, քանի որ Facebook-y Gmail կամ այլ համակարգի տվյալով չի ուղարկում ծանուցում: Նույնն այլ հարթակների մասին է: Ցանկացած հարթակ իր կայքի դոմեյնով է ուղարկում ծանութում։

Սոցիալական հարթակներում նաև շատ հաճախ են վերցնում այլոց նկարները, վիդեոները և օգտագործում առանց թույլտվության: Խոսելով հեղինակային իրավունքների մասին՝ Արմեն Ասրյանը կարևորում է հետևյալը.

«Սա շատ խնդրահարույց է հատկապես հայտնիների դեպքում: Կապ չունի նկար, տեսանյութ, թե երգից հատված է գողացվել, հարկավոր է բողոքարկել տվյալ կայքում առ այն, որ առանց քո իմացության քեզ պատկանող կոնտենտ են օգտագործել: Երաժշտության դեպքում շատ հեշտ է ապացուցել, քանի որ հեղինակային իրավունքը տվյալ ստեղծագործության համար նախապես գրանցված է լինում, թվային լիցենզիա են ունենում։ Տեսանյութի դեպքում ևս կարող ես ուղարկել բողոք, որը զննում են, ու եթե օգտագործողը չի կարողանում ներկայացնել թույլտվության իրավունք, ապա ջնջվում է տեսանյութը: Հիմա շատ տարածված են երգերի cover տարբերակները, որոնց դեպքում հեղինակը թույլ է տվել օգտագործել իր երգը: Լիցենզիայի (Creative Commons) վեց տեսակ կա, որոնք տարբեր պայմաններով են: Մի դեպքում հնարավոր է հեղինակը թույլ է տալիս օգտագործել իր նյութն՝ իրեն հղում տալով, մյուս դեպքում՝ պահել հստակ առաջնային տարբերակը կատարման և այլն:


Տվյալ լիցենզիաները նաև կարգավորում են այն հարցը, թե տեղադրված վիդեոյից կամ երգից եկած գումարը ում է պատկանում: Հատկապես ասպարեզ նոր եկող հայտնիները պետք է իրենց գործունեությունից առաջ մասնագետի հետ խորհրդակցեն, հեղինակային իրավունքները գրանցեն, սոցիալական հարթակները ճիշտ լրացնեն ու օգտագործեն, որ հետագայում խնդիրներ քիչ լինեն»:

Արմեն Ասրյանը երկար տարիներ է արդեն այս ոլորտում աշխատում, համարվում է լավագույն մասնագետներից մեկը։