29.07.2025
Ինչպես անձնական տվյալները և հեղինակային իրավունքը պաշտպանել համացանցում. ասում է մասնագետը
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 341 հազար 768 դեպք, որից 323 հազար 116-ը`առողջացած, 7747-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9541 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:


Վերջին մեկ օրում կատարվել է 7741 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 300 նոր դեպք, առողջացել է 202 քաղաքացի, արձանագրվել է մահվան 19 դեպք:


Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 427 հազար 511-ի:

Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան