11.09.2026
Արմեն Սարգսյանը հանդիպել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ
prev Նախորդ նորություն

Ձեր պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը. Մուրադով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հրապարակի» թղթակիցն այսօր «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։ Ավելի վաղ լրատվամիջոցը լուր էր ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։


Թղթակիցը Մուրադովից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։


«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանել է Մուրադովը։


Ինչ վերաբերում է հարցին՝ իսկ արդյոք գերիների վերադարձ նախատեսված է եղել, Մուրադովն արձագանքել է՝ ոչ.


"Չի եղել: Դա սովորական աշխատանքային այց էր":


Ռուս պաշտոնյան հրաժարվել է պատասխանել, թե արդյոք մեկնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման.


"Չեմ մեկնաբանում",- ասել է նա:


Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում։



 


 

Լարված իրավիճակ ՊՆ-ի դիմաց. անհետ կորածների որոշ հարազատներ բարձրացել են ճաղավանդակի վրա
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ