23.11.2024
«AstraZeneca» պատվաստանույթը Հայաստանում կկիրառվի տարիքային սահմանափակմամբ
prev Նախորդ նորություն

Մրցակցության հանձնաժողովը մոլորեցնում է հանրությանը. տնտեսագետ

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահը հայտարարեց, որ կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չկա, և իրենց ուսումնասիրությունների դաշտից դուրս է, քանի որ այստեղ գործում են բազմաթիվ տնտեսվարողներ, և համակենտրոնացման մակարդակը բարձր չէ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը նշում է՝ ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը, որը կոչված է պայքարել հանրությանը մոլորեցնողների դեմ, հենց ինքն է փորձում մոլորեցնել։


"Մասնավորապես՝

1․ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անարատ կաթի գինը բարձրացել է +1,6%, կաթ պահածոյացված՝ +5,2%, յոգուրտ, մածուն՝ +3,7%, պանիր և կաթնաշոռ՝ +1,5%, այլ կաթնամթերք՝ +4,5%, յուղեր և ճարպեր՝ +24,6%, կարագ՝ +6,9%, մարգարին և բուսական յուղեր՝ +4,9։ Սա այն դեպքում, երբ միջին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը +0,8 տոկոս, կամ գրեթե չի աճել։

2․ Կաթնամթերքի շուկայի առանձին ապրանքախմբերում, օրինակ՝ կարագի, թթվասերի և այլն, գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք վերահսկում են ոչ միայն մեծածախ, այլ նաև մանրածախ շուկաները։

Տպավորություն է ստեղծվում, որ Հանձնաժողովի նախագահը չի կարդացել (կամ տեղյակ չէ) 2020 թվականի փետրվարի 1-ին հրապարակված ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը (https://bit.ly/3wNbxHE), ըստ որի՝ կարագի ներմուծման դեպքում 3 կազմակերպություններին բաժին է ընկնում շուկայի 66%-ը, և համարվում են գերիշխող դիրք ունեցող (մենաշնորհ)։ Ընդորում՝ հանրությանը հայտնի օլիգարխին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն թիվ մեկ ներկրողն է, այսինքն՝ կարագի գնի 6,9 տոկոս բարձրացման համար թիվ մեկ բացատրություն տվողն և պատասխանատուն հենց այդ ընկերությունն է",-գրել է նա Facebook-ի իր էջում։