2.08.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկեց ԵԱՏՄ և Սերբիայի միջև ազատ առևտրի մասով համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

«AstraZeneca» պատվաստանույթը Հայաստանում կկիրառվի տարիքային սահմանափակմամբ

Հաշվի առնելով «AstraZeneca» պատվաստանույթի կիրառման ցուցումներում առկա փոփոխությունները, դրանց կիրառման հարցում կիրառվել է տարիքային սահմանափակում: Մասնավորապես, դրանով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Նա շեշտեց՝ ռուսական «Sputnik V»-ի դեպքում նման սահմանափակումներ չկան: 


««Sputnik V»-ի խմբաքանակն է սահմանափակ: Հետևաբար, այդ պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, մինչև 55 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները և աշխատակցիները», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ցուցումները կվերանայվեն «Sputnik V»-ի նոր խմբաքանակների դեպքում:


«AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից Երևանում, ապրիլի 14-ից՝ մարզերում: Իսկ մի քանի օր անց պատվաստումներ կիրականացվեն նաև «Sputnik V»-ով:


Նախարարը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում նշաձող է սահմանվել կորոնավիրուսի դեմ պատվաստել մինչև 700 հազար քաղաքացու:


 

Մրցակցության հանձնաժողովը մոլորեցնում է հանրությանը. տնտեսագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան