6.11.2024
Ինչպե՞ս կազդի գազի գնի թանկացումը տնտեսության վրա. քննարկում
18.01.2020
Ինչպե՞ս կազդի գազի գնի թանկացումը տնտեսության վրա. քննարկում

Հայաստանը կրկին հայտնվել է գազի գնի բարձրացման շեմին է: Խոսքը վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակչության համար, գազի սակագների բարձրացման մասին է, որի հավանակությունը վերջին շրջանում բարձրացել է: Սա շղթայական ռեակցիով ազդելու է էլեկտրաէներգիայի սականգների, ինչպես նաև ընդհանուր Հայաստանի տնտեսության վրա: Թե ինչ չափի կլինի այդ ազդեցությունը փորձագետներն ու պետական պաշտոնայները դժվարանում են ասել, քանի որ դեռևս հստակ չէ՝ որքան կարող է բարձրանալ գազի սակագինը և արդյոք պետությունը կկարողանա այն մեղմել: Մի քանի օր առաջ Ռուսաստանից մատակարարվող գազի գնի բարձրացման մասին ակնարկած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի համար պարզ է՝ «Գազպրոմ Արմենիան» այլևս չի կարող խնայողությունների ու ներքին ռեսուրսների հաշվին կոմպեսացնել Հայաստանի սահմանաին գազի գնի 15 դոլարով թանկացումը, որը տեղի ունեցավ 2019 թվականի սկզբին: 2019 թ-ին սահանին Հայաստանի համար մատակարարվող ռուսական գազի գինը թանկացավ 15 դոլարով՝ դառնալով 165 դոլար է 1000 խմ համար: Այն սակայն չանդրադարձավ ներքին սպառողների վրա: Հայտարարվեց, որ այդ ֆինանսական կորուստները կփոխհատուցվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին: ««Գազպրոմ Արմենիան» չի կոմպեսացնում գազի գնի 15 դոլարը, ևս 15 դոլարով ցանկանում է թանկացնել: Շուրջ մեկ տարի է բանակցում ենք «Գազպրոմ Արմենիան»-ի հետ: Նախկինում սամնանին գրանցված գազի գնի թանկացումը չի ազդել վերջնական սպառողների վրա, քանի որ տեսել ենք ընկերությունում առկա խնայողություններ և որոշակի օպտիմալացումներ են կատարվել», - այսօր՝ հունվարի 18-ին, «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Գարեգին Բաղրամյանը: Նրա խոսքով, այս պահին Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Բանակցությունները բազմափուլ են: Այս փուլում Բաղրամյանը ավարտված է համարում սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցությունների փուլը: «Կա կնքված պայմանագիր, որ այս տարի գազը կմատակարարվի Հայաստանին անցած տարվա պայմաններով: Չի բացառվում, որ այս հարցը կրկին բարձրացվի ամենաբարձր մակարդակով», - ասաց նա ու անդրադարձավ վերջնական սպառողների համար գազի գնի շուրջ բանակցություններին: «Ռուսական կողմից հայտը դեռ չկա, բայց կլինի: Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացվի: Գործող սակագների շուրջ 30 դոլարով ավելացման խնդիր է», - ասաց նա՝ հավելելով, որ գործող սակագները չեն բավարարում ընկերությանը։ Գազի սակագների բարձրացումը մարտահրավեր է Հայաստանի էներգետիկայի համար: Այն կարող է հանգեցել նաև էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը չի բացառում այս սցենարը: «Գազի գնի փոփոխությունը կանդրադառնա էներգետիկ համակարգի վրա», - ասաց նա՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30-35 տոկոսն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, որոնք գազով են աշխատում: «Եթե բարձրացում տեղի ունենա, ապա ամեն բան կախված է լինելու, թե որքան կբարձրանա սակագինը և կառավարությունն իր միջոցներ կձեռնարկի իրավիճակի մեղմման համար», - ասաց նա: Այնուամենայնիվ նա չի կարծում, որ գազի սակագների բարձրացումն այնքան լինի, որ այն էական բեռ դառնա էներգետիկ համակարգի համար: Խնդրահարույց են մնում Հայաստանում գազի սակագների հաշվման ու ընդհանրապես գնագոյացման մեխազմները: Դրանք թափանցիկ ու հասկանալի չեն, նկատում է քննարկմանը մասնակից էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ հավելելով, ոչ տարիներ շարունակ գազի մատակարարվող գինը և ներքին գինը մոտ 2 անգամ տարաբերվում էին: «Այս առումով մենք էական առաջընթաց չունենք: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խնդիրը պետք է լինի այդ մեխազնիմները դարձնել թափանցիկ ու հասկանլի, որպեսզի կասկածներ չառաջանան գազի սակագնի ձևավորման արդարացիության հետ կապված», - ասաց նա: Անցյալ տարի սահմանին գազի սակագնի բարձարացումից հետո «Գազպրոմ Արմենիայի» մարժան նվազեց, քանի որ վերջնական սպառողների համար «կապույտ վառելիքի» գինը մնաց նույնը: «Ուստի քանի չգիտենք, թե ինչ մեխանիզմներ էին գործում նախկինում և ինչ մեխանիզմ է գործելու ներկայում, դրա համար դժվար է հստակորեն պատասխանել, թե ինչպիսին պետք է լինեն սակագները: Այս հարցում հստակություն է պետք և իրավիճակի երկարաժամկետ ֆիքսում»,- նկատում է Մարջանյանը՝ հավելելով, որ սա Հայաստանի զարգացման հիմքերից մեկն է՝ հաշվի առնելով գազի տեսակարար կշիռը տնտեսության ողնաշար հանդիսացող էներգետիկ ոլորտում: «Միայն երկարաժամկետ ու հստակ պատկերի առկայությունը կարող է խրախուսել թե՛ ներդրումների իրականացումը, թե՛ տնտեսության իրական հատվածի զարգացումը: Սա նաև հիմք է ստեղծում էներգետիկ ոլորտի կայուն զարգացման համար», - նշեց նա՝ կոչ անելով չմոռանալ, որ հատկապես Հարավային Կովկասում գազի գինը աշխարհաքաղաքական գործոն է: Ըստ էության Գարեգին Բաղրամյանը համաձայնեց գազի գնագոյացման ու մարժայի մասին փորձագետի նկատառմանը՝ նշելով, որ ռուսական կողմի հետ այս հարցում փորձում են երկարաժամկետ պայմանավորվածության: «Այսօր բանակացությունները տանում են նրան, որ ունենալու ենք որոշակի երկարաժամկետ՝ շուրջ 10 տարվա գնագոյացման մեխանիզմներ», - եզրափակեց նա: