2.05.2025
Նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ գործընկերոջը. Մելքումյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 177 նոր դեպք, 201 առողջացում և 3 մահ

Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 177 նոր դեպք, 201 առողջացում և երեք մահ: Բացասական թեստերի թիվը 3273 է: Դրական է կատարված թեստերի 5 տոկոս:


Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը երկրում հետևյալն է.


Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 45503
Առողջացածներ - 41434
Փաստացի բուժվողներ -2880
Ընդհանուր թեստեր - 231259
Մահվան ելքեր - 909
Մահվան ելքեր այլ պատճառով –280


Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է», - ասված է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ Արմենիա»-ի բազմաթիվ աշխատակիցներ ազատվում են աշխատանքից. Մարուքյանը դիմել է ՀԾԿՀ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով