23.11.2024
Անկարգությունների դարաշրջան. Deutsche Bank-ը կանխատեսում է նոր դարաշրջանի սկիզբ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն և ԱՊՀ ևս վեց երկրներ կստուգեն ՀՕՊ միավորված համակարգի մարտական պատրաստվածությունը

Անկախ պետությունների համագործակցության յոթ երկրներ (ԱՊՀ) կստուգեն հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի մարտական պատրաստվածությունն ուրբաթ մեկնարկած վարժանքի ընթացքում: Մասնավորապես, կմշակվի ԱՊՀ երկրների պետական սահմանը խախտող ինքնաթիռներով ՀՕՊ ուժերի կիրառումը։


Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը։


Վարժանքներին, որոնք սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ին, մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Ղեկավարում են հակաօդային պաշտպանության միավորված համակարգը Մոսկվայում ՌԴ օդատիեզերական ուժերի կառավարման կենտրոնից:


"Վարժանքի շրջանակներում կմշակվեն օդային տարածքի օգտագործման կանոնները խախտող օդային նավերի, ԱՊՀ-ի մասնակից պետությունների պետական սահմանները խախտող օդային նավերի, առեւանգվող օդային նավերի, ինչպես նաեւ աղետի ենթարկված օդանավերի անձնակազմերին օգնություն ցուցաբերելու հարցերը",-ճշտել են գերատեսչությունում:


Վարժանքներին մասնակցում են Սու-27, ՄիԳ-29, ՄիԳ-31 եւ Յակ-130 կործանիչներ, Սու-24 եւ Սու-34 ֆրոնտային ռմբակոծիչներ, Սու-25 գրոհայիններ, Տու-22, Տու-160 ծանր ռմբակոծիչներ: Վարժանքներին մասնակցում է ավելի քան 130 հրամանատարական կետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


"Ինքնաթիռների անձնակազմերը փոխադարձ զորավարժություններ կանցկացնեն յոթ երկրների օդային տարածքում, որոնք մասնակցում են մարզմանը", - հավելել են գերատեսչությունում: